ԳՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գների վիճակագրության նպատակը գների համեմատումն է տարածության և ժամանակի մեջ: Դա իրականացվում է գների գրանցման և գների ինդեքսների հաշվարկման օգնությամբ:
6.1. ԳՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ա/ գների ներկայացուցչական և «մաքուր» համեմատության սկզբունքները:

Գինը իրենից ներկայացնում է առք ու վաճառքի պայմանագրում միավոր արտադրանքի համաձայնեցված վճարը, որը կախված է պայմանագրի մյուս պայմաններից, օրինակ, ապրանքի տեսակի, քանակի և որակի, նրա առաքման և վճարման, գների զեղչերի վերաբեևյալ պայմաններից և այլն: Այստեղից հետևում է երկու սկզբունք, որոնցով ղեկավարվում է պաշտոնական վիճակագրությունը գները գրանցելու և համեմատելու ժամանակ`
1. Ներկայացուցչական սկզբունք` ընտրված առևտրային կետերում ընթացիկ հաշվառման պետք է ենթարկել կանոնավոր գնվող (մասամբ` ամեն օր), այսինքն` միջին որակի որոշակի ապրանքների ավելի հաճախակի վճարվող տիպական գները:
2. Գների «մաքուր» համեմատության սկզբունք` գների համեմատության ժամանակ առք ու վաճառքի ընտրված գործառույթները չպետք է տարբերվեն միմյանցից մեկ այլ, բացի համեմատության ենթակա հատկանիշից: Այսինքն` գները պետք է գրանցվեն ժամանակի տարբեր պահերին, բայց նույն տեղում և նույն տեսակի, քանակի և որակի ապրանքի հարաբերությամբ, ինչպես նաև պայմանագրի համանման այլ պայմանների պահպանման դեպքում:
Հաճախ դժվար է համատեղել երկու սկզբունքները, այսինքն` գրանցել այնպիսի գներ, որոնք գնումների որոշակի խմբի համար լինեն և՚ ներկայացուցչական, և համադրելի (օրինակ, ըստ ժամանակի): Հատուկ վիճակագրական խնդիրներ են առաջանում արտադրանքի որակի փոփոխության և դրանց նոր տեսակների ի հայտ գալու ժամանակ: Նման դեպքերում խնդիրը լուծվում է հօգուտ ներկայացուցչական սկզբունքի:

բ/ գների գրանցման պրակտիկան և ընտրանքի մեթոդը:

Սպառողական ապրանքների գները (որոնք ներառում են ԱԱՀ և ակցիզները), որպես կանոն, գրանցվում են հանրապետության բոլոր քաղաքներում ամեն շաբաթվա երկուշաբթի օրը: Այն ապրանքների և ծառայությունների գները (տարիֆները), որոնք չեն ենթարկվում կտրուկ փոփոխությունների, գրանցվում են նախորդ շաբաթվա ուրբաթ օրը: Հանրապետության մակարդակով ցուցանիշների հաշվարկման համար մարզերի միջին գները կշռվում են համապատասխան մարզերի ընթացիկ տարվա տարեսկզբի բնակչության թվով:
Գների գրանցումը կատարվում է առևտրի և ծառայությունների ոլորտի ձեռնարկություններում (անկախ սեփականության և կազմակերպման ձևից), ինչպես նաև ապրանքների իրացման և ծառայությունների մատուցման տեղերում: Ձեռնարկությունների ընտրության ժամանակ օգտագործվում են հարկային տեսչության տվյալները: Տեղերում պետական վիճակագրական մարմինների կողմից բազային ձեռնարկությունների ընտրության ժամանակ կիրառվում է հիմնական զանգվածի մեթոդը:
Գների հաշվառման համար ապրանքների և ծառայությունների մշակված ներկայացուցչական համախմբում ներառվում են մասսայական պահանջարկ ունեցող սպառողական ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ոչ պարտադիր օգտագործման առանձին ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ոչ պարտադիր օգտագործման առանձին ապրանքներ և ծառայություններ (մարդատար ավտոմեքենաներ, ոսկյա ոսկերչական իրեր): Համախումբը կազմված է երեք խմբից` պարենային ապրանքներ, ոչ պարենային ապրանքներ և վճարովի ծառայություններ: Յուրաքանչյուր խումբ ներկայացված է կոնկրետ ապրանքներով (ծառայություններով) կամ ապրանքային փոքր ենթախմբերով:

գ/ Որակի փոփոխության հաշվառումը:

Ապրանքների որակի փոփոխությունները հաճախ դժվար է ի հայտ բերել: Ապրանքների որակում նշանակալի փոփոխությունների դեպքերում հանձնարարվում է վերանայել ընտրված ապրանքների խմբաքանակի կազմը կամ որակի լավացման (վատթարացման) չափով ճշգրտումներ մտցնել շուկայական գներում պայմանական զեղչերի (վերադիրների) տեսքով այն բանի համար, որպեսզի ստացվի համեմատվող գների իրական մեծությունները: Գներում այդպիսի ճշգրտումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե կոնկրետ ապրանքի որակը հնարավոր է միանշանակ բնութագրել այն հատկությունների օգնությամբ, որոնք ենթարկվում են չափման: Սակայն շատ հաճախ որակը, որպես սուբյեկտիվ արժեքի արտահայտություն, միջին սպառողի կողմից դժվարությամբ է ենթարկվում չափման, այնպես որ որակական փոփոխությունների սպառիչ հաշվառումը հազիվ թե հնարավոր է: Հաճախ դժվար է տարբերել քանակական փոփոխությունները որակականից, միշտ չէ, որ պարզ է, արդյոք անհրաժեշտ է, օրինակ, ավելի էժան մինի շրջազգեսից անցումը ավելի թանկ մաքսի շրջազգեստին դիտարկել որպես գնի իրական, թե թվացող բարձրացում (քանի որ այդ դեպքում ավելացել է կտորի ծախսը): Ավելի հաճախ, քան գների ճշգրտումն է, օբյեկտիվ գործոնների (Աշխատանքի արտադրողականություն, ծառայության ժամկետ, ինքնարժեք) հաշվառման հիման վրա անցում է կատարվում մյուս ապրանքին շղթայական ինդեքսների օգտագործման եղանակով վերահաշվարկելով գները կամ առանց դրա: Որակի փոփոխության հաշվառման խնդիրը այդքան բարդ է, որովհետև ներկայումս գոյություն ունեն ապրանքների մեծ բազմազանություն և , որ ամեն ինչ, վերջին հաշվով, հանգում է օգտակարության չափմանը, գների «մաքուր» համեմատության նպատակը, ըստ էության, հանդիսանում է ժամանակի ընթացքում միավոր օգտակարության վրա ավելացող ծախսերի չափումը:

դ/ Միջազգային համադրում:

Գների ազգային ինդեքսների միջազգային համեմատություններում (օրինակ, ինֆլացիայի տեմպերը) խախտվում է գների մաքուր համեմատության սկզբունքը: Երկրների միջև, որպես կանոն, գոյություն ունեն տարբերություններ սպառողական զամբյուղների (ապրանքների ընտրանքի և արժեքային կշիռների), տնային տնտեսությունների տեսակների, գների գրանցումների (գին-ներկայացուցիչների թվի), ինդեքսային տեխնիկայի (գների վերանայման և վերաբազավորման), ինդեքսների բանաձևերի և հատուկ խնդիրների (երկարատև օգտագործման սպառողական ապրանքների գնումների, որակի փոփոխությունների և սեզոնային ապրանքների) մեկնաբանությունների միջև: Դա վերաբերվում է նույնիսկ այնպիսի բարձր ինտեգրված տնտեսական տարածքին, ինչպիսին Եվրոմիությունն է: Այս վիճակից ելքը հնարավոր է միայն հատուկ գների պարիտետների հաշվարկման ճանապարհով:

 
6.2. ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գների վիճակագրությունը սպառողներին տրամադրում է ամենից առաջ, մեծ թվով գների ինդեքսներ: Այդպիսի ինդեքսային թվերի տեղեկատվությունը դժվար է ենթարկվում գնահատման և հաճախ էլ սխալ է մեկնաբանվում: Դա հանգեցրեց գների ինդեքսների տեսության ստեղծմանը, որը մեկնաբանվում է ստորև:
ա/ գների մակարդակ և գների ինդեքս
Գների մակարդակը բացարձակ մեծության տեսքով մեծ իմաստ չունի: Այն չի կարելի սահմանել որպես գնի հանրագումարային կամ միջին ցուցանիշ: Այն իմաստ ունի միայն գների (մաքուր) համեմատության համար (մեծամասամբ ժամանակի մեջ), այսինքն` որպես հարաբերական մեծություն: n ապրանքների միջին գնի P* կամ միջին արժեքի հաշվարկումը (որպես կշիռներ օգտագործելով ֆիզիկական ծավալները ), այսինքն` ապրանքների մի որոշ միավորի
կամ
հնարավոր է լավագույն դեպքում համեմատաբար համասեռ ապրանքների առկայության դեպքում: Բանաձևում` հաճախ ընդհանրապես որոշակիացված չէ (օրինակ, տարբեր միավորներով չափվող ապրանքների կամ ծառայությունների դեպքում): Ավելի վաղ շրջանի ինդեքսային բանաձևերը, որոնք կառուցվում էին որպես միջին նշանակությունների անհատական ինդեքսներ, ինչպիսին օրինակ, Դյուտոյի ինդեքսը (1738թ.)

(1)

չէին բավարարում մի շարք կարևոր պահանջների, օրինակ, չի բավարարում, չափակցելիության պահանջին, այսինքն` անտարբեր չէ, թե ինչպես է կատարվում ապրանքների գների գրանցումը` ֆունտերով, թե կիլոգրամներով: Միջին նշանակությունների գնի ինդեքսը կարող է փոքր լինել, քան գների n քանակի անհատական ինդեքսներից ամենափոքրն է կամ մեծ, քան ամենամեծն է: Դա չի կարող տեղի ունենալ այն ժամանակ, երբ ինդեքսը կառուցվում է որպես միջին ինդեքս անհատական ինդեքսներից (այլ ոչ թե որպես միջինների անհատական ինդեքս), օրինակ, որպես միջին թվաբանական`
(2) (ինդեքսների բանաձևն ըստ Կարլի,1764թ.):
Այստեղ բացակայում են կշիռները, որոնց դեպքում n ապրանքներից և ծառայություններից յուրաքանչյուրի նշանակությունը կգտներ իր արտահայտությունը:
եթե
(3) բանաձևում որպես կշիռներ օգտագործենք

- բազիսային ժամանակաշրջանի առանձին ծախսերի տեսակարար կշիռները, ապա կստանանք գների ինդեքսն ըստ Լասպեյրեսի բանաձևի`

(4)
Պրակտիկայում ամենից հաճախ օգտագործվող այս ինդեքսային բանաձևը կարելի է մեկնաբանել որպես միջին ինդեքս անհատական ինդեքսներից կամ ծախսերի կամ եկամուտների ագրեգատների հարաբերակցություն: Հավասարապես դա վերաբերվում է Պաաշեի բանաձևին`
(5)
-ում հաշվետու և բազիսային ժամանակաշրջանների գները «կշռվում» են բազիսային ժամանակաշրջանի քանակների օգնությամբ, իսկ -ում` որպես կշիռներ օգտագործվում են հաշվետու ժամանակաշրջանի արտադրանքի քանակի վերաբերյալ տվյալները: Սակայն, ցանկացած դեպքում որպես կշիռներ օգտագործվում են միևնույն ժամանակաշրջանի քանակական ցուցանիշները, ինչպես որ դա պահանջում է գների մաքուր համեմատության սկզբունքը:
Ի տարբերություն դրա,
(6)
բանաձևում հարաբերակցվում են փաստացի ծախսերը կամ փաստացի եկամուտները: Այդ իսկ պատճառով տվյալ դեպքում խոսքը գնում է նաև ծախսերի ինդեքսի կամ արժեքի ինդեքսի մասին, որը միաժամանակ արտացոլում է ապրանքների գների և քանակների դինամիկան: Հետևաբար հավասարում (4)-ի բազայի վրա հաշվարկված սպառողական գների ինդեքսը չի հանդիսանում կյանքի արժեքի ինդեքսը, ինչպես որ դա հաճախ անվանում և մեկնաբանում են: Այդպիսի ինդեքսը պետք է հաշվարկվի բանաձև (6)-ի հիման վրա:
Եթե գների փոփոխությունները փոխարինենք քանակների փոփոխություններով, ապա գների ինդեքսի փոխարեն ստանում ենք քանակների (ֆիզիկական ծավալի) ինդեքսը: Ակնհայտ է, որ ճշմարիտ է հետևյալ արտահայտությունը`
(7)
Սրա վրա է հիմնված արժեքի ցուցանիշի վրա գների ազդեցության բացառումը, որը հանգեցնում է ֆիզիկական ծավալի ցուցանիշին ,իսկ արժեքի ինդեքսի վրա , գների ազդեցության բացառումը հանգեցնում է ֆիզիկական ծավալի ինդեքսին`
(8) և
Ֆիշերը հենվելով Լասպեյրեսի և Պաաշեի բանաձևերի վրա առաջարկեց գնի միջին երկրաչափական ինդեքսը`
(9)
Էդվարդ Մարշալի գների ինդեքսը ունի հետևյալ տեսքը`
(10)

Միջազգային համեմատությունների ժամանակ կարելի օգտվել գների հետևյալ ինդեքսից

(11)

որտեղ A և B -համեմատվող երկրներն են:
Գների դինամիկան ուսումնասիրելիս օգտվում ենք հետևյալ ինդեքսներից`
1. Գների ինդեքսը փոփոխում կազմով`
կամ

2. Գների ինդեքսը կայուն կազմով`

կամ

3. Գների կառուցվածքային տեղաշարժերի ինդեքսը`