Բանկ տերմինը, տեսակները, նկարագրությունը

Ներածություն

Բանկերը այնպիսի տնտեսական կառույցներ են, որոնց հիմնական գործունեությունը ազատ դրամական միջոցների հավաքագրումն է, վարկերի տրամադրումը, դրամական հաշվարկների կատարումը, թղթադրամների և տարբեր արժեթղթերի թողարկումը:
ՙԲանկ՚ տերմինը ծագել է իտալերեն ՙbanca՚ բառից, որը նշանակում է դրամական սեղան, դրամափողի նստարան: <<Բանկ>> և <<Բանկային գործ>> հասկացություններն իրենց լիարժեք դրսևորումն են ստանում տնտեսավարման շուկայական մեթոդների պայմաններում, որին բնորոշ են սեփականության տարբեր ձևերի, ֆինանսական շուկայի բազմազան կառույցների, և, ընդհանուր առմամբ, կայացած ֆինանսական շուկայի, տնտեսավարող սուբյեկտների ինքնուրույնության և պատասխանատվության սկզբունքների, կառավարման ապակենտրոնացված համակարգի և շուկայական տնտեսությանը բնորոշ այլ գործոնների առկայությունը:
Բանկերը ծագել և զարգացել են ապրանքադրամային հարաբերությունների պայմաններում: Սկզբնական շրջանում բանկերը կատարում էին միջնորդի դեր՝ վճարումներ և վարկեր տրամադրելու համար: Ազատ դրամական միջոցների տերերի և դրանց նկատմամբ պահանջարկ ունեցողների միջև ձևավորվող ուղղակի հարաբերությունները հետզհետե ավելի էին բարդանում: Բանկերն սկսում են հավաքագրել դրամական կապիտալները, տարբեր ժամանակներով վարկեր տրամադրել առանձին մարդկանց: Դա էլ հենց նրանց կողմից միջնորդի դեր կատարելն է:
Կապիտալիզմի ժամանակ բանկերը կապիտալիստական ձեռնարկություններ են, որոնք զբաղվում են դրամական կապիտալի առուծախով, ընդունում են ավանդներ և տալիս վարկ: Բանկերը ոչ միայն կենտրոնացնում են կապիտալիստների ազատ դրամական միջոցները, այլև կապիտալի են վերածում հասարակության բոլոր դասակարգերի դրամական խնայողությունները: Հետագայում բացի միջնորդի դեր կատարելուց բանկերն սկսում են իրականացնել նաև ավելի բարդ գործողություններ, ինչը հանգեցնում է բանկերի ֆունկցիաների ընդլայնմանը, և դրանք վեր են ածվում հատուկ ձեռնարկությունների: Վերջիններս շահույթ են ստանում արտադրության ընթացքում ստեղծված հավելյալ արդյունքի վերաբաշխման շնորհիվ:
Սկզբնական շրջանում բանկերն ստեղծվում էին որպես մասնավոր ձեռնարկություններ, կամ էլ պատկանում էին առանձին փայատերերի խմբերին: Հետագայում դրանք վերածվեցին բաժնետիրական ընկերությունների: Արտադրության համակենտրոնացմանն ու կենտրոնացմանը զուգահեռ, ուժեղացավ նաև բանկերի համակենտրոնացումը, որովհետև խոշոր ձեռնարկությունների պահանջները մեծ վարկերի նկատմամբ կարող էին բավարարել միայն խոշոր բանկերը: Մյուս կողմից՝ բանկերի համակենտրոնացումը նպաստեց արտադրության համակենտրոնացմանը: Այսպիսով, նյութական արտադրության զարգացումն իր հետևից տարավ նաև բանկային համակարգը:Իմպերիալիզմի դարաշրջանում տեղի է ունենում արտադրության և բանկերի համակենտրոնացում՝ բանկերի ինտենսիվ աճի, ինչպես նաև բանկերի միաձուլման կամ միմյանց կլանման միջոցով: 1968 թվականին Մեծ Բրիտանիայում չորս խոշոր դեպոզիտաին բանկեր կենտրոնացնում էին ամբողջ ավանդների մոտ 90%-ը: Արդյունաբերական և բանկային գործի համակցումը և մոնոպոլիզացիան սկզբունքորեն փոխում են բանկերի դերը, արդյունաբերության հետ նրանց փոխհարաբերությունը, գործառնությունների բնույթը: Բանկերն իրենց նախկին պատահական վարկավորման և հաշվարկների գործում միջնորդի դերից անցնում են որոշակի ճյուղերի և ձեռնարկությունների սխեմատիկ վարկավորմանը, որը և բանկերն ու ձեռնարկությունները սերտորեն կապում է ընդհանուր շահերով: Բանկերը առանձին դեպքերում հսկողություն են սահմանում ևþ ձեռնարկությունների, ևþ արդյունաբերական մոնոպոլիաների վրա: Բանկերը ոչ միայն սերտ կապի մեջ են արտադրողների հետ, այլ նաև թողարկում եմ տարբեր կարգի արժեթղթեր և դրանք տեղաբաշխում արդյունաբերական, տրանսպորտային, առևտրական և այլ բաժնետիրական ընկերություններում: Բացի այդ, բանկերը հաճախ ձեռք են բերում այդ ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերը և հետագայում դրանք վաճառում ավելի բարձր գներով, դրանով իսկ յուրացնում են ընկերությունների հիմնադրական շահույթի զգալի մասը: Այս ամենը ուժեղացնում է բանկերի ազդեցությունը ձեռնարկությունների վրա, տալիս նրանց տարբեր առավելություններ և ապահովում բարձր եկամուտ: Մոնոպոլիստական բանկերը կարևոր դեր են խաղում ֆինանսական կապիտալի կառուցվածքում, որը զարգանում է բանկային և արդյունաբերական կապիտալի փոխադարձ կապերի ու սերտաճման և ֆինանսական օլիգարխիայի առաջացման հետևանքով: Բանկերը նպաստում են արտադրողական ուժերի զարգացմանը, արտադրության ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև վարկային համակարգի ճյուղավորմանը:
Բանկերի տնտեսական դերը հասարակական պահանջմունքների բավարարման գործում բավականին մեծ է: Շնորհիվ բանկի ճկուն գործունեության դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև: Բանկերը կարևոր տնտեսական դեր են խաղում շրջանառության ծախսերի տնտեսման գործում: Այսպես, մետաղադրամները փոխարինում են թղթադրամներով, կանխիկ հաշվարկները՝ անկանխիկ հաշվարկներով, հաշվարկները կենտրոնացվում և արագացվում են:
Ժամանակակից պայմաններում բանկերի տնտեսական դերը հետզհետե ավելի է ուժեղանում, որովհետև ձևավորվում են տարբեր կարգի բաժնետիրական ընկերություններ, որոնք սկզբնական շրջանում ֆինանսավորման խիստ կարիք են զգում:
Այսպիսով, բանկերը կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն՝ կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները: Այդ ճանապարհով էլ ձևավորվում են տնտեսության վարկավորման ֆոնդերը և իրականացվում կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկավորումները, ինչպես նաև բնակչության պահանջմունքների բավարարման համար սպառողական վարկերը:

1.Բանկերի էությունը և ֆունկցիաները

Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց,որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն: Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա: Սկզբնական շրջանում բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև: Դրանով նրանք նպաստում են դրամաշրջանառության գործընթացի կազմակերպմանը, տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վարկային ռեսուրսներով ապահովմանը, ինչն էլ վերջին հաշվով անդրադառնում է տնտեսության արդյունավետության,և, հետևաբար, բնակչության կենսամակարդակի վրա : Ազատ դրամական միջոցների տերերի և դրանց նկատմամբ պահանջարկ ունեցողների միջև ձևավորվող ուղղակի հարաբերությունները հետզհետե ավելի էին բարդանում: Բանկերն սկսում են հավաքագրել դրամական կապիտալները, տարբեր ժամկետներով վարկեր տրամադրել առանձին մարդկանց: Դա էլ հենց նրանց կողմից միջնորդի դեր կատարելն է: Հետագայում, բացի այդ դերից, բանկերը սկսում են իրականացնել ավելի բարդ գործողություններ, ինչը հանգեցնում է բանկերի չափերի մեծացմանը, և դրանք վեր են ածվում հատուկ ձեռնարկությունների: Վերջիններս շահույթ են ստանում արտադրության ընթացքում ստեղծված հավելյալ արդյունքի վերաբաշխման շնորհիվ: Սկզբնական շրջանում բանկերը ստեղծվում էին որպես անհատական ձեռնարկություններ, կամ էլ պատկանում էին ոչ մեծ փայատերերի խմբերին: Հետագայում դրանք վերածվեցին բաժնետիրական ընկերությունների:
Բանկերը մատուցում են բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ ֆինանսական և իրավաբանական անձանց(օրինակ` ֆինանսական խորհրդատվություն, երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվների բացում և սպասարկում և այլն): Ընդ որում` առևտրային բանկերի միջև մրցակցության անընդհատ խորացումը` մի կողմից, ոչ բանկային ֆինանսական կառույցների աստիճանական ձևավորումն ու զարգացումը` մյուս կողմից, ստիպում են բանկերին անընդհատ մշակել և ներդնել նոր` ժամանակակից ֆինանսական ծառայություններ:
Արտադրության համակենտրոնացմանը և կենտրոնացմանը զուգահեռ ուժեղացավ նաև բանկերի համակենտրոնացումը: Խոշոր ձեռնարկությունների պահանջարկը մեծ վարկերի նկատմամբ կարող էին բավարարել միայն խոշոր բանկերը: Մյուս կողմից բանկերի համակենտրոնացումը նպաստեց արտադրության համակենտրոնացմանը:
Այսպիսով, նյութական արտադրության զարգացումն իր հետևից տարավ նաև բանկային համակարգը: Ընդ որում, ժամանակակից պայմաններում բանկերը չեն սահմանափակվում միայն իրենց հինական աշխատանքների իրականացմամբ: Բանկերը ոչ միայն սերտ կապի մեջ են արտադրողների հետ, այլ նաև թողարկում են տարբեր կարգի արժեթղթեր և դրանք տեղաբաշխում արդյունաբերական, տրանսպորտային, առևտրական և այլ բաժնետիրական ընկերություններում: Բացի այդ, բանկերը հաճախ ձեռք են բերում այդ ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերը և հետագայում դրանք վաճառում ավելի բարձր գներով, դրանով իսկ յուրացնում են ընկերությունների հիմնադրական շահույթի զգալի մասը: Միաժամանակ բանկերը ակտիվորեն մասնակցում են տարբեր ընկերությունների ֆինանսական գործառություններին: Բանկերում են գտնվում խոշոր արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը: Դա նույնպես ուժեղացնում է բանկերի ազդեցությունը արտադրական ձեռնարկությունների գործունեության վրա: Այսպիսի գործողությունների շնորհիվ բանկերն իրենց ապահովում են բարձր եկամուտներ:
Բանկերի տնտեսական դերը հասարական պահանջմունքների բավարարման գործում բավականին մեծ է: Շնորհիվ բանկի ճկուն գործունեության` դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև:
Բանկերը կարևոր տնտեսական դեր են խաղում շրջանառության ծախքերի անտեսման գործում:
Բանկերը, կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն, կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները: Այդ ճանապարհով էլ ձևավորվում են տնտեսության վարկավորման ֆոնդերը և իրականացնում կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկավորումները, ինչպես նաև բնակչության պահանջմունքների բավարարման համար սպառողական վարկերը:
Յուրաքանչյուր բանկ, իր գործունեության ընթացքում հետապնդում է որոշակի նպատակ` ստանալ շահույթ: Բանկային գործառնություները բաժանվում են պասիվ և ակտիվ գործառնությունների: Պասիվ են կոչվում այն գործառնությունները, որոնց շնորհիվ բանկերը ձևավորում են դրամական պաշարներ: Ակտիվ են կոչվում այն գործառնությունները, որոնցով բանկերը օգտագործում են այդ պաշարները որոշակի շահույթ ստանալու նպատակով:
Բանկերը կարող են կատարել հետևյալ գործառնությունները`
1. Ներգրավվել և տեղաբաշխել դրամական միջոցներ կամ ավանդներ,
2. Ներգրավվել և տրամադրել առևտրային և սպառողական վարկեր,այդ թվում` տալ հիպոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,
3. Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի հանձնարարությամբ,
4. Բացել և վարել հաճախորդների հաշիվները, այդ թվում այլ բանկերի թղթակցային հաշիվներ,
5. Ֆինանսավորել կապիտալ ներդրումներ կատարողների հանձնարարությամբ,
6. Թողարկել և գնել (սեփական միջոցների հաշվին), ինչպես նաև վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային, փաստաթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն),
7. Երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխիքներ և ստանձնել պարտավորություններ,
8. Ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումար (պահանջելու իրավունքով) և վերցնել այնպիսի պարտավորություն, ինչպիսիք է ինկասացիան,
9. Գնել և վաճառել արտարժույթ, կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ,
10.Հաճախորդի համաձայնությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, ինչպես նաև կառավարել արժեթղթեր,
11.Մատուցել խորհրդատվական ծառայություններ,
12.Սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ,
13.Գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր և այլ արժեքներ:
Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն (եթե օրենքով այլ բան սահմանված չէ):

Հայաստանի Կենտրոնական բանկը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները.
1. Օրենքով սահմանված կարգով դրամի էմիսիայի կարգավորումը և իրականացումը, ինչպես նաև դրամաշրջանառության կազմակերպումը,
2. Դրամավարկային քաղաքականության իրականացումը,
3. Միջբանկային հաշվարկների կազմակերպումը,
4. Հանրապետության պետական պարտքի սպասարկումը,
5. Հանրապետության արժութային քաղաքականության իրականացումը` արժույթային և արտարժույթային շրջանառության կազմակերպումն ինչպես նաև թանկարժեք քարերի և մետաղների պահուստների կառավարումը,
6. Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելու, ինչպես նաև արտարժույթով բանկային գործառնությունների կատարելու համար արտոնագրեր տրամադրելը,
7. Հանրապետության տարածքում գործող բանկերի այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բարեգործական, ապահովագրական, կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև ինվեստիցիոն ընկերությունների և համանման այլ կազմակերպությունների գործունեության հսկողությունը,
8. Բանկային վիճակագրության կազմակերպումը,
9. Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկման կազմակերպումը,
10. Հայաստանի բանկերում գտնվող պարտադիր պահուստների չափի սահմանումը,
11. Բաց շուկայի քաղաքականության իրականացումը:
12. ՀՀ Կենտրոնական բանկը հանդիսանում է ՀՀ բանկերի համար վերջին ատյանի վարկատուն:
2. ԲԱՆԿԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Բանկերը, կենտրոնացնելով հասարակության շրջանակներում եղած ազատ դրամական միջոցները և տարբեր գործառնություններով օգտագործելով դրանք, վերածում են կապիտալի: Բանկերը դասակարգվում են ըստ սեփականության ձևի, ըստ կազմակերպաիրավական ձևի, ըստ ստեղծման օրենսդրական հիմքերի, ըստ կանոնադրական կապիտալի պատկանելության և ձևավորման, ըստ գործունեության ոլորտների:
Ըստ իրականացվող գործառնությունների բովանդակության՝ բանկերը լինում են.
ա) Էմիսիոն բանկեր՝ բանկերի բանկ: Այս բանկերը պետության դրամավարկային քաղաքականության հիմնական օղակն են,երկրի ողջ բանկային համակարգի հսկիչ բանկը: Էմիսիոն բանկերը, որոնք իրականացնում են հսկողություն երկրի ամբողջ բանկային համակարգի նկատմամբ, սովորաբար դրանց անվանում են նաև ՙբանկերի բանկ՚: Էմիսիոն բանկերը պահպանում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները և այլ բանկերի պարտադիր պահուստային միջոցները, ռեզերվներում վարկեր են տրամադրում և ամենագլխավորը մենաշնորհային ձևով թողարկում են թղթադրամներ և բանկային տոմսեր; Էմիսիոն բանկերի միջոցով իրականացվում է պետության դրամավարկային քաղաքանակությունը:
Ընդհանրապես բանկային համակարգի մեջ գլխավոր տեղն ու դերը պատկանում է էմիսիոն կամ կենտրոնական բանկին : Բացի իրեն վերապահված մենաշնորհային ֆունկցիաներից, կենտրոնական բանկը պահում է նաև պետության դիմաց տարադրամային ռեզերվները:
Երկրների մեծ մասն ունի մեկ կենտրոնական բանկ: ԱՄՆ-ում դրանք տասներկուսն են, որը հիմնականում պայմանավորված է երկրի աշխարհագրական մասշտաբով, տնտեսական գոտիների բազմազանությամբ և բազմաթիվ կոմերցիոն բանկերի առկայությաամբ: Այս 12 բանկերը կոչվում են ֆեդերալ ռեզերվային բանկեր, ֆեդերալ ռեզերվային համակարգ, որոնց միջոցով էլ Ղեկավարների Խորհուրդն իրականացնում է հիմնական քաղաքական դիրեկտիվները: Կենտրոնական բանկի առաջացումը պատմականորեն կապված է բանկնոտների էմիսիոն կենտրոնացման հետ մի քանի ավելի վստահելի բանկերի ձեռքում, որոնց բանկնոտները կարող էին հաջողությամբ կատարել վարկային միջոցների ընդհանուր շրջանառության ֆունկցիաները:
Ըստ կապիտալի վրա սեփականության տեսակետից կենտրոնական բանկերը բաժանվում են.
գ պետական, որոնց կապիտալը պատկանում է պետությանը,
գ բաժնետիրական,
գ խառը բաժնետիրական ընկերություններ, որոնց կապիտալի մի մասը պատկանում է պետությանը:
Կենտրոնական բանկը կատարում է չորս հիմնական ֆունկցիաներ.
գ իրականացնում է բանկնոտների մոնոպոլ էմիսիա,
գ համարվում է բանկերի բանկը,
գ համարվում է կառավարության բանկիրը,
գ իրականացնում է դրամավարկային կարգավորում:

 

2.1. Կենտրոնական բանկի տեղն ու դերը բանկային համակարգում:

Կենտրոնական բանկի դերն ու նշանակությանը հասկանալու համար, նախ, հարկ է դիմել ակունքներին և պարզել, թե ի՞նչ նախապատմություն ունի ՙբանկ՚ հաստատությունը: Բերված պատմությունը գուցե առասպել է, գուցե իրողություն, այդուհանդերձ, այն պարունակում է որոշակի տրամաբանություն:
Ենթադրվում է, որ բանկերի նախորդներ են եղել այն մարդիկ, որոնք իրենց նկուղներում և արկղերում պահել են ոսկե մետաղադրամներ: Ամենայն հավանականությամբ, դրանք ոսկու գործով զբաղվող վարպետներն էին (ոսկեգործները): Փաստորեն, վերջիններիս բավական էր կատարել մի շարք ՙհայտնագործություններ՚, որպեսզի նրանք աստիճանաբար վերածվեին բանկիրների:
Ձևավորման նախնական փուլում ոսկեգործները հասկացան, որ կարող են ընդլայնել իրենց ոսկու պահուստները հարուստ հարևանների հաշվին (դիմացը տալով հավաստագրեր), որոնք չունեն նման անվտանգ պահեստներ, և այդ ծառայության դիմաց ստանալ որոշակի վճար: Հետագայում նրանք պարզեցին, որ աննշան քանակի հաճախորդներ են ամեն օր դիմում իրենց ոսկե դրամները վերցնելու նպատակով, այդուհանդերձ, դա փոխհատուցվում էր նոր ստացվող ոսկե դրամներով: Ինչու՞ այդ դեպքում ոսկեգործները դրանց մի մասը չտան պարտքով, միևնույն է, դրանք մնում են պահեստներում, իսկ տվյալ դեպքում կարող են ստացվել որոշակի եկամուտներ:
Սակայն նշենք, որ ոսկեգործների վերջնական վերածումը բանկիրների տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ նրանք հասկացան, թե ինչ դեր են խաղում իրենց կողմից տրված հավաստագրերը: Դրանք սկսել էին կատարել վճարելամիջոցի ֆունկցիա, որն էլ նրանց մղեց նոր գաղափարի, վարկ վերցնելու նպատակով դիմողներին ոսկու փոխարեն ևս տալ հավաստագրեր՝ մեծացնելով շրջանառության մեջ դրանց քանակն ավելի, քան պահեստներում առկա ոսկին է: Այնուամենայնիվ, դա այնքան էլ մտահոգիչ չէր, քանզի ոսկեգործներն արդեն յուրացրել էին այն փաստը, որ դժվար թե բոլոր հաճախորդները միաժամանակ դիմեին իրենց ոսկե դրամները վերցնելու պահանջով:
Այդ պահից էլ հենց ոսկեգործներն ըստ էության դարձան բանկիրներ, իսկ նրանց կողմից տրվող հավաստագրերը՝ թղթադրամներ: Ընդ որում, կայացման գործընթացում անժխտելիորեն մեծ էր վստահության գործոնի դերը, որն էլ սկեգործներին հնարավորություն էր տվել աստիճանաբար ընդլայնել հաճախորդների շրջանակը և վերածվել բանկերի:
Այսքանով, թերևս, ավարտենք բանկային գործի ստեղծման ՙառասպելական՚ մասը և այն, որպես խելամիտ ճշմարտություն, դնենք բանկային համակարգի ստեղծման պատմության հիմքում: Իր զարգացման ընթացքում բանկային գործը պարբերաբար ենթարկվել է փորձությունների, քանի որ բանկերի հնարավոր սնանկացման նկատմամբ ավանդատուների մշտական վախը հանգեցնում էր հասարակության վստահության անկման: Ստեղծվում էր խուճապային իրավիճակ և բանկերը հայտնվում էին իրացվելիության անբավարարության խնդրի առջև: Չարյաց փոքրագույնն այն դեպքն էր, երբ դա չէր կրում մասսայական բնույթ և անվճարունակ բանկերը հնարավորության էին ունենում իրացվելիության խնդրով դիմել առավել բարվոք վիճակում գտնվող բանկերին:
Խնդիրն անհամեմատ բարդանում էր այն ժամանակ, երբ ավանդները հետ վերցնելու պահանջը ընդգրկում էր համընդհանուր մասշտաբ, և համակարգն ամբողջությամբ կանգնում էր իրացվելիության խնդրի առջև: Օբյեկտիվորեն առաջանում էր պետական այնպիսի կառույցի անհրաժեշտությունը, որը կպաշտպանի ավանդատուների շահերը ֆինանսական կորուստներից, և տնտեսությունը զերծ կպահի բանկերի սնանկացման կործանարար հետևանքներից:
Այսպիսով, պատմականորեն ստեղծվեց կենտրոնական բանկ ինստիտուտը՝ նախնական փուլում ստանձնելով բանկային համակարգի հուսալիության ու կայունության ապահովմանը և դեպոզիտների ապահովագրմանն ուղղված վերահսկողական ֆունկցիան: Հետագայում արդեն բանկ-հաճախորդ հարաբերություններին զուգահեռ արագ տեմպերով զարգացան նաև բանկ-բանկ փոխհարաբերությունները, որոնք կարգավորելու նպատակով էլ ծագեց վճարահաշվարկային համակարգի ստեղծման և այն կենտրոնական բանկի ֆունկցիա դարձնելու անհրաժեշտությունը:
Բանկային գործի զարգացումն ու համակարգի ընդլայնումը տանում էր նրան, որ գնալով մեծանում էր վերջինիս ազդեցությունը տնտեսության վրա և ընթացող տնտեսական շատ երևույթներ սկսում էին բացատրվել բանկերի գործողություններով: Այս տեսանկյանից, թերևս, հարկ է առանձնացնել փողի ցանկացած քանակություն տպելու և շրջանառության մեջ դնելու՝ յուրաքանչյուր բանկին ընձեռած իրավունքը, ինչի արդյունքում համախառն պահանջարկի վարքագիծը կրում էր խիստ տարերային բնույթ և նպաստում ինֆլյացիոն միջավայրի ձևավորմանը: Գնային ցուցանիշների նման կտրուկ և անկայուն տատանումներն իրենց բացասական ազդեցությունն էին ունենում տնտեսական ակտիվության և բնակչության լայն շրջանի կենսամակարդակի վրա և, վերջին հաշվով հարցը հանգում էր նրան, որ գների տատանումների կայունացման և շրջանառությունում փողի զանգվածի կառավարման ֆունկցիան անհրաժեշտ էր կենտրոնացնել մեկ կառույցի, այն է՝ կենտրոնական բանկի ձեռքում: Այսպիսով, կենտրոնական բանկի հիմնական ֆունկցիաները համարվեցին ևս մեկով՝ գների տատանումների կառավարմանն ուղղված դրամավարկային քաղաքականության իրականացմամբ: Նույն համատեքստում կենտրոնական բանկին շնորհվեց նաև փող թողարկելու մենաշնորհը:
ՀՀ առևտրային բանկերի գործունեության պետական կարգավորումն ու վերահսկումը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկի իրավական վիճակը, իրավասությունները, հիմնական եւ մյուս խնդիրները, կառուցվածքը և կառավարումը, տարբեր մարմինների հետ (պետական մարմիններ, առևտրային բանկեր և այլն) նրա փոխհարաբերությունները և ԿԲ-ի գործունեությանն առնչվող այլ հիմնահարցեր սահմանվում են ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ ՀՀ օրենքով, որն ընդունվել է 30.06.1996թ. (այսուհետև՝ Օրենք):
Համաձայն Օրենքի ՀՀ կենտրոնական բանկն իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (հոդված 1, կետ 1)
Իր խնդիրներն իրականացնելու ընթացքում կենտրոնական բանկն անկախ Է ՀՀ պետական մարմիններից: Կենտրոնական բանկը և կառավարությունը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է (հոդված 4, կետ 1): Այդ խնդրի իրագործումը պայմանավորված է արդյունավետ դրամավարկային քաղաքականության մշակմամբ և իրագործմամբ: Ուստի կենտրոնական բանկը մշակում, ներկայացնում է հաստատման և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը: Սակայն միայն դրամավարկային քաղաքականության իրագործումը բավարար չէ տնտեսության մեջ կայուն գների ապահովման համար: Դրա համար անհրաժեշտ է նաև տնտեսության աշխուժացում, արդյունավետ հարկաբյուջետային, ներդրումային քաղաքականությունների մշակում և իրագործում:
Բացի իր հիմնական խնդրից, կենտրոնական բանկն ունի նաև այլ խնդիրներ: Դրանց են դասվում.
գ ՀՀ բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
գ գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու ցարգացումը,
գ ՀՀ արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումն ու կարգավորումը (հոդված 5, կետ 1):
Եթե Կենտրոնական բանկի խնդիրները հակասում են նրա հիմնական խնդրին,ապա առաջնությունը տրվում է հիմնական խնդրի իրագործմանը:
Կենտրոնական բանկի ողջ գործունեությունն ուղղված է իր հիմնական և մյուս խնդիրների իրագործմանը: Դրանից ելնելով Կենտրոնական բանկի գործունեությունը դրսնորվում է հետեյալ հիմնական գործառույթներում.
1. Կենտրոնական բանկն իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը: Այդ գործունեությունը կատարվում է անվճար, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկը հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն:
Որպես կառավարության ֆինանսական գործակալի ԿԲ-ի իրավասության մեջ մտնում Է կառավարության լիազորված մարմնի կողմից թողարկած պարտատոմսերը և այլ արժեթղթերի բաշխման, գրանցման և փոխանցման, ինչպես նաև արժեթղթերի հիմնական գումարի, տոկոսների կամ սահմանված այլ վճարումների իրականացման գործառույթները: ԿԲ-ն հանդիսանում է կառավարության լիազորած մարմնի թողարկած պարտատոմսերի կենտրոնական պահառու: ԿԲ-ն կառավարության ֆինանսական գործակալն է նաև պետական բյուջեի և ներքին ու արտաքին պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև վճարային և ԿԲ խնդիրներին չհակասող այլ գործառնությունների գծով:
3. Կենտրոնական բանկը լիցենզավորում է բանկերը, իսկ օրենքով սահմանված դեպքում նաև այլ անձանց, կարգավորում և վերահսկում Է դրանց գործունեությունը:
Առևտրային բանկերին բանկային գործունեության լիցենզիա տրամադրելու, ինչպես նաև այդ լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու բացառիկ իրավունքը պատկանում Է ՀՀ կենտրոնական բանկին:
Կենտրոնական բանկը սահմանում Է բանկերի գործունեության հիմնական և այլ տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը, հնարավոր վնասները ծածկելու համար միջոցների պահուստավորման կարգը, բանկային կապիտալի հաշվարկման կանոնները: ԿԲ-ն սահմանում Է բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև դրանց կազմման և ներկայացման կարգը: Բանկերի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում Է կենտրոնական բանկին: Վերջինս օրենքով նախատեսված դեպքերում կարող Է բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
4. Կենտրոնական բանկը վարկեր Է տրամադրում բանկերին՝ որպես վերջին ատյանի վարկատու: Վարկերը տրամադրվում են ԿԲ-ի կողմից սահմանված կարգով, վեց ամիսը չգերազանցող ժամկետով: Բացառիկ դեպքերում այդ ժամկետը կարող Է սահմանվել մինչև մեկ տարի: Վերջին ատյանի վարկատուի կարգավիճակով հանդես գալու գործառույթը ենթադրում Է, որ ոչ սնանկ, սակայն կարճաժամկետ իրացվելիության խնդիրներ ունեցող առևտրային բանկերը կարող են ստանալ համապատասխան ռեսուրսներ ԿԲ-ից՝ շուկայականից ավելի խիստ պայմաններով: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն հնարավորություն Է տալիս առևտրային բանկերին մշտապես ներդնել ավելցուկային միջոցները ԿԲ-ում՝ ֆինանսական շուկայի ամենացածր տոկոսադրույքներով, եթե բանկերն այդ միջոցների վերաբերյալ այլ որոշում չեն կայացրել: Բացի բաց շուկայական գործառնություններից, ՀՀ ԿԲ-ն վերջին ատյանի վարկատուի իր գործառույթը իրականացնում է նաև շուկայում հանդես գալով որպես ամենակարճ ժամկետայնությամբ միջոցներ տրամադրող և ներգրավող:
5. Կենտրոնական բանկը կարգավորում և վերահսկում Է վճարահաշվարկային համակարգի, վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը:
6. Կենտրոնական բանկը տիրապետում, օգտագործում և տնօրինում է ՀՀ միջազգային պահուստները:
7. Կենտրոնական բանկն իրականացնում է դրամավարկային և բանկային վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը:
Կենտրոնական բանկի կառավարումը: Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը կենտրոնական բանկի նախագահն Է: ԿԲ նախագահը պատասխանատու Է ԿԲ խնդիրների իրագործման համար:
ԿԲ նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Ագգային ժողովի կողմից ՀՀ նախագահի առաջարկությամբ յոթ տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինը ԿԲ խորհուրդն է ԿԲ խորհուրդը կազմված Է ԿԲ նախագահից, նրա տեղակալից և հինգ անդամներից ԿԲ խորհրդի անդամներին նշանակում Է ՀՀ նախագահը հինգ տարի ժամկետով.
Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը ԿԲ հատուկ կառուցվածքային ստորաբաժանում է, որը բաղկացած է հինգ անդամից՝ ներառյալ գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ խմբի անդամներին ԿԲ նախագահի առաջարկով նշանակում և աշխատանքից ազատում է ԿԲ խորհուրդը. ԿԲ վերստուգիչ խումբը հաշվետու է ԿԲ խորհրդին:
Կենտրոնական բանկը սահմանում Է արտարժութային գործառնությունների իրականացման, արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման կարգը:
Կենտրոնական բանկն ազատված Է բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և մաքսային վճարումներից: Կենտրոնական բանկի նկատմամբ սնանկացման վարույթ հարուցվել չի կարող:
Կենտրանական բանկի կանոնադրական կապիտալը պատկանում է պետությանը, որի շահը սահմանվում է ՀՀ-ի Ազգային Ժողովի կողմից:
ՀՀ-ի կենտրանական բանկը օտարերկրյա բանկերի հետ միջբանկային հաշվարկներ իրականացնելու ցուցանիշ է ընդունում դրանց հուսալիությունն ու միջազգային ֆինանսական շուկայում նրանց հեղինակությունը: Ներկայումս ՀՀ կենտրանական բանկը թղթակցային հաշիվներ ունի այնպիսի խոշոր բանկերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ֆեդերալ Ռեզերվային բանկը (12 բանկերից ամենախոշորը), Սիթի բանկը (Նյու Յորք), Դոյչ բանկը (Ֆրանկֆուրտ) և մի շարք այլ խոշոր բանկեր:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ԱՊՀ երկրներից առաջիններից էր, որն անցավ ազգային դրամով, արտարժույթով և թանկարժեք մետաղներով իրականացվող գործառնությունների արտոնագրման միասնական համակարգի, որի նպատակը հանրապետությունում գործող բանկերի գործունեության հավասար մրցակցության պայմաններ ստեղծելն էր: Սա ևս մի քայլ էր ՀՀ-ի բանկային համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ըստ այս որոշման` նոր ստեղծվող բանկերը միասնական արտոնագիր կստանան հենց գրանցման պահից, իսկ գործող բանկերը` վերաարտոնագրման ընթացակարգն անցնելուց հետո:
ՀՀ-ի կենտրանական բանկը մշակել և ներքին օգտագործման համար կիրառել է բանկերի դասակարգման CAMEL (C – կապիտալ, A — ակտիվներ, M – կառավարում, E –շահույթ, L – իրացվելիություն) համակարգը: Այս համակարգի կիրառումը ուղղված է ՀՀ-ի բանկերի ապահովվածության բարձրացմանը:
Կենտրոնական բանկը տեղեկատվության փոխանակության բնագավառում ակտիվորեն համագործակցում է այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Հանդիսանալով տնտեսության ֆինանսական հատվածի վիճակագրության պատասխանատուն՝ պարբերաբար տվյալներ է տրամադրում ԱՄՀ-ին և Համաշխարհային բանկին՝ համաձայն ԿԲ-ի խորհրդի 1999թ. դեկտեմբերի 6-ի թիվ 201 որոշման: Ինչ վերաբերում է այլ գերատեսչությունների հետ տեղեկատվության փոխանակմանը, ապա ԿԲ-ը ոչ միայն տրամադրում այլ նաև, իր ներքին օգտագործման համար տեղեկատվություն է ստանում Ազգային վիճակագրական ծառայությունից՝ համաձայն ՀՀ ԿԲ-ի ու ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ 2001թ.-ի հունիսի 25-ին կնքված համաձայնագրի և նույն ձևով տեղեկատվության տրամադրում ու ստանում Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունից՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի ապրիլի 2-ի թիվ 85 որոշմամբ հաստատված ՙՀՀ ԿԲ կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տեղեկատվություն տրամադրելու՚ կարգի: Երկրի վիճակագրական համակարգի զարգացման ուղղությամբ կարևոր քայլ էր հանդիսանում 2003թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության անդամակցումը Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրական համակարգին՝ Տվյալների տարածման հատուկ չափորոշիչին (ՏՏՀՉ, անգլերեն՝ SDDS), որը հնարավոր է դարձնում մասնակից երկրների վիճակագրության կազմումը միասնական չափանիշների հիման վրա: ՏՏՀՉ-ի հիմնական նպատակը համաշխարհային կապիտալի շուկաներին մասնակցություն ունեցող կամ մասնակցություն փնտրող անդամ երկրներին օժանդակելն է՝ իրենց տնտեսական և ֆինանսական վիճակագրությունները միջազգային չափանիշների համապատասխան աշխարհի մասշտաբով առավելագույնս հրապարակային դարձնելու գործում: Հարկ է նշել, որ ՀՀ-ը ԱՊՀ երկրներից երրորդն էր և աշխարհի երկրներից 54-րդը, որն անդամագրվում էր այս համակարգին: ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի՝ ՏՏՀՉ-ին անդամակցության շրջանակներում,պատասխանատու է տնտեսության ֆինանսական հատվածի վիճակագրության համար: Ինչպես Կենտրոնական բանկի մասին օրենքի համապատասխան դրույթի, այնպես էլ ՏՏՀՉ-ի անդամակցության պահանջների շրջանակներում,հանդիսանալով տնտեսության ֆինանսական հատվածի վիճակագրության պատասխանատուն՝ՀՀ Կենտրոնական բանկը մշտապես կարևորելու է ֆինանսական հատվածի վիճակագրության շրջանակների ընդլայնումը, դրա մեթոդաբանության զարգացումը, ինչպես նաև տնտեսության չորս հատվածների վիճակագրությունները վիճակագրական միջազգային ստանդարտներին մոտեցնելու ուղղությամբ աշխատանքների մշտապես իրականացումը: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վիճակագրական աշխատանքները կոորդինացվում են վիճակագրության վարչության կողմից, որը բաղկացած է դրամավարկային և ֆինանսական վիճակագրության, տնտեսական վիճակագրության զարգացման, արտաքին հատվածի վիճակագրության, հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժիններից և վարկային ռեգիստրից:

ՀՀ ԿԲ հաշվեկշռային ցուցանիշներ (մլն դրամ) – 2005թ. (Նոյեմբեր)

2.2. Կենտրոնական բանկի ֆունկցիաները
Բանկնոտների մոնոպոլ էմիսիա::
Կենտրոնական բանկի վրա օրենսդրականորեն հաստատված է էմիսիային մոնոպոլիան միայն բանկնոտների հետ հարաբերություններում: Որոշ երկրներում կենտրոնական բանկը մոնոպոլային ձևով իրականացնում է նաև մետաղադրամների էմիսիան, բայց դրանց հատումով զբաղվում է ֆինանսների նախարարությունը: Բանկնոտային էմիսիան անհրաժեշտ է մանրածախ առևտրում վճարումների համար և վարկային սիստեմի իրացվելիության ապահովման համար:
Բանկերի բանկ: Կենտրոնական բանկը ուղղակիորեն գործ չունի կառավարության և բնակչության հետ:Նրա գլխավոր հաճախորդը համարվում է առևտրային բանկը: Գրեթե բոլոր երկրներում առևտրային բանկերը պահել են իրենց դրամարկղային ռեզերվների մի մասը կենտրոնական բանկի օրենքներին համապատասխան: Այդ ռեզերվներն անվանում էին պարտադիր բանկային ռեզերվներ:
Կառավարության բանկիր: Կենտրոնական բանկը, լինելով կառավարության բանկիր, հանդես է գալիս որպես նրա գանձապահ և կրեդիտոր: Նրանում բաց են կառավարության հաշիվները և կառավարական ամփոփագրերը: Կառավարության եկամուտները, որոնք ստացվում են հարկերից և փոխառություննեից, գրանցվում են կենտրոնական բանկի գանձատան անտոկոս հաշիվներում, որով փակվում են կառավարության ծախսերը:

Դրամավարկային կարգավորում
Կենտրոնական բանկի գլխավոր ֆունկցիան դրամավարկային կարգավորումն է: Եթե տնտեսության մեջ մեծանում է փողի պահանջարկը, կենտրոնական բանկը փորձում է շրջանառության մեջ մեծացնել դրամական մասսան, դրանով իսկ վարկային ռեսուրսները, սակայն եթե պետության ծախսերը գնալով մեծանում են, որի հետևանքով բարձրանում են գները և գործազրկության մակարդակը, այդ դեպքում կենտրոնական բանկը կձեռնարկի միջոցներ փողային մասսայի և վարկի կրճատման համար:
բ) Առևտրային կամ կոմերցիոն բանկեր: Առևտրային բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային այլ գործառնություններ: Նրանք հանդիսանում են երկրի վարկային համակարգի հիմքը և կենտրոնացնում են վարկային պաշարների գլխավոր մասը: Առևտրային բանկերը հիմնականում վարկավորում են արդյունաբերական, առևտրական և այլ ձեռնարկություններին: Հաճախ այս բանկերին անվանում են նաև դեպոզիտային բանկեր, քանի որ վարկավորման ռեսուրսների հիմնական մասը, չհաշված բանկի սեփական կապիտալը, կազմավորում են դրանց կողմից սպասարկվող հաճախորդների միջոցներից՝ դեպոզիտներից: Առևտրային բանկերը կատարում են մի շարք ֆունկցիաներ: Առևտրային բանկերի կարևոր ֆունկցիաներից մեկն է հանդիսանում վարկային միջնորդությունը, որը նրանք իրականացնում են շրջանառության պրոցեսում ժամանակավորապես դուրս մնացած դրամական միջոցների վերաբաշխման միջոցով: Առևտրային բանկերը ներգրավում են այնպիսի միջոցներ, որոնք կարող են տրվել՝ որպես փոխատվություն: Առևտրային բանկերի երկրորդ կարևորագույն ֆունկցիան խնայողությունների խթանումն է տնտեսության մեջ: Կոմերցիոն բանկերը, ֆինանսական շուկայում հանդես գալով վարկային ռեսուրսների նկատմամբ ունեցած պահանջարկով, պետք է ոչ միայն առավելագույն ձևով մոբիլիզացնեն տնտեսության մեջ առկա խնայողությունները, այլ նաև ձևավորեն բավականին էֆեկտիվ խթաններ միջոցների խնայման համար ընթացիկ սպառման սահմանափակման հիման վրա: Հաճախ առևտրային բանկերը բացի իրենց հիմնական ֆունկցիաների կատարումից զբաղվում են խառը գործունեությամբ, օրինակ՝ իրականացնում են լիզինգային և ֆակտորինգային գործարքներ:
գ) Ինվեստիցիոն բանկեր: Այս բանկերին հաճախ անվանում են նաև բանկիրային տներ: Մասնագիտացած են տնտեսության տարբեր ճյուղերի ֆինանսավորմամբ և երկարաժամկետ վարկավորմամբ, իրականացնում են նաև արժեթղթերի առքուվաճառք ինչպես ֆոնդային բորսաներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ինվեստիցիոն բանկերի միջոցները ձևավորվում են հիմնականում դրամական շուկայում սեփական բաժնետոմսերի և փոխառության տոմսերի տեղաբաշխման ուղիով: Ինվեստիցիոն բանկերի և կոմերցիոն բանկերի հիմնական տարբերությունն այն է, որ առաջիններս դեպոզիտներ չեն ընդունում, չեն կատարում հաշվարկային գործառնություններ և չեն տրամադրում կարճաժամկետ վարկեր: ԳՖՀ-ում, Ճապոնիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում ներկայումս գործում են պետական ինվեստիցիոն բանկեր, որոնց կապիտալները ձևավորվում են բյուջետային միջոցների հաշվին:
դ) Հիպոթեքային բանկեր: Այս բանկերի հիմնական ֆունկցիան քաղաքային և գյուղական բնակչության վարկավորումն է գրավ դրված անշարժ գույքի, առավելապես հողի դիմաց: Հիպոթեքային վարկը երկարաժամկետ վարկ է, որը գլխավորապես կիրառվում է գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև բնակարանային և այլ շինությունների ժամանակ: Հիպոթեքային պարտավորությունների ժամանակ, օրինակ՝ գրավ դրված հողի ռենտան տոկոսի ձևով ստանում է այն բանկը, որը տնտեսապես համարվում է գրավ դրված հողի տերը:
Հիպոթեքային վարկի տարատեսակներ են այն վարկերը, որոնք տրամադրում են տարբեր ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից արդյունաբերական ընկերություններին մեքենաների և սարքավորումների գրավի դիմաց:
Հիպոթեքային վարկի տոկոսադրույքները որոշվում են պահանջարկով և առաջարկով և տարբերակվում են պայմանավորված պարտքատիրոջ ֆինանսական վիճակով:
ե) Խնայողական բանկեր: Սրանք ոչ մեծ, տեղական նշանակության վարկային կազմակերպություններ են, որոնք գտնվում են պետության հսկողության տակ, հաճախ էլ պատկանում են նրան: Այս բանկերի մասին գործարքներն ընդգրկում են բնկաչությունից ընթացիկ հաշիվներում ներդրումների ընդունումը, իսկ ակտիվը ներկայացված է լինում սպառողական և հիպոթեքային վարկերով, բանկային վարկերով, մասնավոր և պետական արժեթղթերի գնումով: Ինչ-որ առումով խնայողական բանկերը նմանվում են առևտրային բանկերին:
1. Ըստ սեփականության ձևի՝ բանկերը լինում են`
գ ոչ բաժնետիրական, որոնք գտնվում են անհատ սեփականատերերի համագործակիցների սեփականության ներքո,
գ բաժնետիրական, որոնց կապիտալը ձևավորվում է սեփական բաժնետոմսերի վաճառքի հետևանքով,
գ կոոպերատիվ,
գ մունիցիպալ և կոմունալ, որոնք գործում են տեղական իշխանության մարմինների ենթակայության ներքո,
գ պետական,
գ խառը՝ պետության մասնակցությամբ,
գ միջպետական և այլն:
2.Ըստ կազմակերպաիրավական ձևի բանկերը լինում են բաժնետիրական, փայատիրական և կոոպերատիվ: Բաժնետիրական են հանդիսանում բաժնետիրական են հանդիսանում բաժնետիրական ընկերությունների ձևով ստեղծված բանկերը, որոնց կանոնադրական կապիտալը բաժանված է նախապես սահմանված քանակով և անվանական արժեքով բաժնետոմսերի: Փայատիրական են հանդիսանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձևով ստեղծված բանկերը, որոնց կանոնադրական կապիտալը բաժանված է հիմնադիր փաստաթղթերով նախապես որոշված փայերի: Կոոպերատիվ բանկը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված բանկ է, որի յուրաքանչյուր անդամ ունի 1 ձայնի իրավունք` անկախ բանկի կանոնադրական կապիտալի մեջ նրա ունեցած մասնաբաժնից:
3. Ըստ ստեղծման օրենսդրական հիմքերի բանկերը լինում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ: Ռեզիդենտ են համարվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստեղծված բանկերը, ինչպես նաև նրանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, որոնք գտնվում են ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս: Ոչ ռեզիդենտ են համարվում արտասահմանյան պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված և ՀՀ սահմաններից դուրս գտնվող բանկերը, ինչպես նաև նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, այդ թվում` ՀՀ տարածքում գտնվողները:
4. Ըստ կանոնադրական կապիտալի պատկանելիության ` ռեզիդենտ բանկերը կարող են լինել.
գ հայրենական բանկեր, որոնց կանոնադրական կապիտալը ձևավորվում է միայն ՀՀ ռեզիդենտների միջոցների հաշվին,
գ օտարերկրյա բանկեր, որոնց կանոնադրական կապիտալը ձևավորվում է միայն ոչ ռեզիդենտների միջոցների հաշվին,
գ համատեղ բանկեր:
5. Ըստ գործունեության ոլորտների` բանկերը լինում են մասնագիտացված և ունիվերսալ: Մասնագիտացման հիմքում կարող են ընկած լինել հետևյալ չափանիշները:
գ ֆունկցիոնալ մասնագիտացում, երբ բանկերի գործունեությունը կողմնորոշված է դեպի իր հաճախորդներին հիմնականում մասնագիտացված ծառայությունների մատուցումը: Ըստ այս չափանիշի` կարող են տարբերվել իննովացիոն, ներդրումային, խնայողական , հիփոթեքային և այլ բանկեր:
գ Ճյուղային հաճախորդների մասնագիտացում, երբ բանկը սպասարկում է հիմնականում որոշակի կարգի հաճախորդների:
գ Մունիցիպալ բանկեր, որոնց գործունեությունը սահմանափակվում է հիմնականում որոշակի տարածաշրջանի սպասարկմամբ:
ՈՒնիվերսալ համարվում են այն բանկերը, որոնք իրականացնում են օրենսդրությանը համապատասխանող բոլոր բանկային գործառնությունները , և նրանց գործունեության մեջ չկա հստակ ընդգծված որևէ բնագավառ կամ նախապատվություն:

2.3. Բանկերի գործառնությունները:

Բանկերի գործառնությունները բաժանվում են պասիվ և ակտիվ գործառնությունների: Պասիվ են անվանում դեպոզիտների (ավանդների) ընդունման արդյունքում դրամական միջոցների ներգրավման, ինչպես նաև բանկային շահույթի հավաքագրման, սեփական ռեսուրսների ձևավորման գործառույթները: Ակտիվ են համարվում այն գործառնությունները, որոնց ժամանակ բանկը ռեզերվներն օգտագործելով՝ ստանում է շահույթ,այսինքն` պասիվն իրենից ներկայացնում է առևտրային բանկերի վարկային գործառնությունները:
Բանկային պաշարները բաղկացած են`
1. սեփական կապիտալից
2. դեպոզիտներից
Սեփական կապիտալը ձևավորվում է նախնական բաժնետիրական կապիտալից և կուտակված շահույթից: Խոշոր բանկերի սեփական կապիտալի տեսակարար կշիռը պաշարների մեջ այնքան էլ չի լինում` համեմետած փոքր բանկերի հետ: Այդ պատճառով էլ խոշոր բանկերը սեփական կապիտալի դիմաց ավելի բարձր շահույթ են ունենում:
Դեպոզիտներն իրենց հերթին լինում են.
ա. ժամկետային
բ.ընթացիկ
ժամկետային դեպոզիտները չեն կարող հետ վերցվել առանց զգուշության կամ էլ առանց տոկոսի կորստի: Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ հաշվարկներին, ապա դրանք օգտագործվում են անկանխիկ հաշվարկների համար` չեկերի միջոցով և կարող են հետ պահանջվել ցանկացած պահի: Դրա համար էլ բանկերը, որպես կանոն, ժամկետային դեպոզիտերի համար ավելի բարձր տոկոս են վճարում, քան ընթացիկ հաշվարկերի: Բանկերի կողմից անկանխիկ հաշվարկների իրականացումը հնարավորություն է տալիս բանկային գործարքները մեքենայացնել, ավտոմատացնել:
Բանկային գործառնությունների էությունն ըմբռնելու համար ուսումնասիրենք ԱՄՆ-ի բանկային համակարգի հաշիվների հաշվեկշիռը: Նախ պարզենք, թե ինչ է հաշվեկշռային հաշվետվությունը: Դա ֆիրմայի ակտիվների և նրա նկատմամբ պահանջների ցանկն է, մեր օրինակում բանկի ակտիվների և պասիվների ցանկը, որն արտացոլում է տվյալ բանկի ֆինանսական դրությունը ժամանակի որոշակի պահի դրությամբ: Հաշվեկշռային հաշվետվության ակտիվ և պասիվ կողմերի հանրագումարների հավասարակշռությունը պայմանավորված է նրանով, որ բանկի ակտիվների մեծությունը հավասար է նրանց նկատմամբ եղած պահանջարկին:
Հաշվեկշռային հաշվետվության մեջ արտացոլվող պահանջները բաժանվում են երկու խմբի`
1. պահանջներ, որոնք ունեն բանկի սեփականատերերը ակտիվների նկատմամբ և կոչվում են անձնական կապիտալ,
2. ոչ սեփականատերերի պահանջներ կամ պարտավորություններ:
Այսպիսով՝ հաշվեկշռային հաշվետվությունը գտնվում է հավասարակշռության մեջ, եթե՝

ԱԿՏԻՎՆԵՐ = ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ + ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

ԱՄՆ-ի բանկային համակարգի հաշվեկշիռն ունի հետևյալ տեսքը (1990թ.).
Ակտիվ, մլրդ $ Գումար Պասիվ, մլրդ$ Գումար
Կանխիկ ռեզերվներ
1. Բանկնոտներ և դրամանիշեր
2. Ռեզերվներ ֆռհ-ում
3. Այլ կանխիկ ռեզերվներ
Վարկեր և արժեթղթեր
1. տնտեսության ճյուղերի վարկավորում
2. այլ ակտիվներ
3. ԱՄՆ-ի կառավարական արժեթղթեր
4. այլ արժեթղթեր
Այլ ակտիվներ 251.7

 

2154.4
164.3 Դեպոզիտներ
1. ընթացիկ
2. խնայողական և ժամկետային
Փոխառություններ
Այլ պասիվներ 1953.3
442.7
1272.5

242.4
294.5
Ընդամենը 2570.4 Ընդամենը 2570.4

Աղյուսակում ներկայացված են ԱՄՆ-ի բոլոր կոմերցիոն բանկերի ակտիվներն ու պասիվները:
Ակտիվի սյունում առավել նշանակալի կատեգորիա ն դրամական ակտիվները, վարկերը, արժեթղթերը և այլ ակտիվները: Դրամական ակտիվները ներառում են բանկնոտները և մետաղադրամները, ինչպես նաև կոմերցիոն բանկերի կողմից ԱՄՆ-ի կենտրոնական բանկում պահվող ռեզերվները: Թղթադրամները և մետաղադրամները ֆռհ-ում պահվող ռեզերվների հետ միասին հանդիսանում են կոմերցիոն բանկերի ռեզերվները, որոնք կանխիկ ակտիվներ են և կարող են օգտագործվել բանկի ավանդատերերի պահանջների անհապաղ բավարարման համար: Ավանդատերերից ստացված միջոցները բանկերը հիմնականում օգտագործում են վարկ տալու և արժեթղթեր ձեռք բերելու համար, որոնք բանկին տոկոսի ձևով շահույթ են բերում, սակայն այս ակտիվների որոշ մասը բանկերը պահում են ֆեդերալ կառավարության թողարկած արժեթղթերի ձևով:
Աղյուսակի աջ կողմում բանկերի պասիվներն են, որոնք ցույց են տալիս բանկերի միջոցների գոյացման աղբյուրները: Բանկային միջոցների գոյացման հիմնական աղբյուրը դեպոզիտներն են: Բանկերը ներգրավում են ավանդներ՝ դրա փոխարեն առաջարկելով հաշիվների կատարման հարմարություն ղեկային վճարումների օգնությամբ, ինչպես նաև որոշակի եկամուտներ և տոկոսներ: Հաշվեկշռում ցույց է տրված դեպոզիտների (ավանդների) երկու ստորաբաժանում՝ ժամկետային և ընթացիկ: Ժամկետային ավանդները չեն կարող առանց եկամտի կորստի ետ պահանջվել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, սակայն միևնույն ժամանակ դրանց դիմաց վճարվում են ավելի բարձր տոկոսներ: Ընթացիկ հաշիվները թեև ավանդատուին բերում են զգալի ցածր տոկոսներ, սակայն իրավունք են տալիս բանկից պահանջել գումարի անմիջապես վճարում:
Մենք ծանոթացանք բանկերի կողմից կատարվող գործառնություններին, այժմ փորձենք տալ այդ գործառնությունների ամփոփ ցանկը:
Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`
 ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ,
 ներգրավել և տրամադրել վարկեր,
 ֆինանսավորել կապիտալ ներդրումներ,
 թողարկել, գներ, վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր,
 գնել և վաճառել արտարժույթ,
 մատուցել խորհրդատվական ծառայություններ և այլն:
Ինչպես են բանկերը փող ստեղծում:
Ենթադրենք, որ ԱՄՆ-ի ֆռհ-ի որևէ անդամ բանկ տրամադրում է վարկ դեպոզիտի ձևով, որից այդ վարկ ստացողը կարող է դուրս գրել չեկեր կամ օգտագործել՝ որպես կանխիկ դրամ:

A B
Հաճախորդը վարկը վերցնում է կանխիկ դրամով Հաճախորդը վարկը վերցնում է դեպոզիտի ձևով
Ակտիվ Պասիվ Ակտիվ Պասիվ
Ռեզերվ 10$ Առանց փոփոխության Ռեզերվ – չի փոփոխվել Դեպոզիտ 10$
Վարկեր 10$ Վարկեր 10$

Հարց է առաջանում, կարող է արդյոք բանկի կողմից տրամադրված նոր վարկը մեծացնել փողի քանակը շրջանառության մեջ: Բանկի հաշվեկշռից երևում է, որ ամեն անգամ, երբ բանկը վարկ է տրամադրում, այն դրանով իսկ մեծացնում է դրամական մասսայի մեծությունը: Այսինքն՝ տրամադրելով վարկ՝ բանկը իր ռեզերվների մի մասը վեր է ածում կանխիկ դրամի: Տնտեսագետների այսպիսի ուշադրությունը բանկի փող ստեղծելու հնարավորությանը պայմանավորված է նրանով, որ դրամական մասսայի փոփոխությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսությունների և ֆիրմաների ծախսերի մեծության վրա, հետևաբար նաև արտադրանքի թողարկման և գների մակարդակի վրա: Այսինքն՝ բանկերի որոշումը մեծացնել կամ փոքրացնել տրվող փոխառությունները կազդի ընդհանուր մակրոտնտեսական պրոցեսների վրա:
Փողի ստեղծման այս գործընթացը նկարագրենք ավելի մանրամասն: Ենթադրենք որևէ անձ A բանկում ներդրել է 100$ ավանդ: Բանկը և հաճախորդը միասին ՙստեղծեցին՚ 100$ բանկային փող կամ դեպոզիտ: Սակայն դեռևս դրամական մասսայի աճ տեղի չունեցավ:

Ակտիվ Պասիվ
Ռեզերվ 100$ Դեպոզիտ 100$
Ընդամենը 100$ Ընդամենը 100$

Այժմ ենթադրենք, որ մեր բանկը որոշել է սահմանված նորմային համապատասխան պահել 10 տոկոս ռեզերվ: Իհարկե, բանկը կարող է պահել ավելի շատ ռեզերվ: Ենթադրենք, բանկը պահեց 10$՝ որպես պարտադիր ռեզերվ, իսկ մնացած 90$-ով ձեռք բերեց շահութաբեր ակտիվներ (պարտատոմսեր, բաժնետոմսեր և այլ արժեթղթեր): Դրա փոխարեն նա կորցրեց 90$ կանխիկ դրամ: Այս գործառնություններից հետո բանկի հաշվեկշիռն ունի հետևյալ տեսքը.

Ակտիվ Պասիվ
ռեզերվ 10$ Դեպոզիտներ 100$
Վարկեր և ինվեստիցիաներ 90$
Ընդամենը 100$ Ընդամենը 100$

Նշենք, որ բանկը ստեղծեց փող: Պարզ է, որ՝ որպես կանխիկ դրամ մնաց միայն 10$, սակայն բնակչության մոտ եղած դրամին ավելացրեց 100$ բանկային փող (կամ դեպոզիտ), այսպիսով՝ նա ստեղծեց 90$ փող: Ինչպես նշեցինք, բանկը գնեց 90$-ի արժեթուղթ, և շատ հավանական է, որ արժեթուղթ վաճառողը այդ 90$-ը ներդնի մեկ ուրիշ բանկ (ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ բանկային համակարգը մեկ միասնություն է, և ենթադրվում է, որ դրամը բանկային համակարգից դուրս չի գալիս): Այս բանկը ենթադրենք B բանկն է:Այս բանկին չի հետաքրքրում, թե որտեղից է այդ 90$-ն առաջացել: Նա միայն գիտի, որ ունի 90$ կանխիկ դրամ: B բանկը ևս՝ որպես պարտադիր ռեզերվ կպահի 10տոկոսը՝ 9$-ը, իսկ մնացած 81$-ը կտրամադրի՝ որպես վարկ և այսպես կկրկնվի նախորդ պրոցեսը, կառաջանա շղթայական ռեակցիա, և մեր սկզբնական 100$-ը կաճի՝ 100+90+81+72.9+… և վերջապես կկազմի 1000$: Ավանդների ստեղծման այս պրոցեսը կավարտվի միայն այն ժամանակ, երբ համակարգում ոչ մի բանկ չի ունենա ավելի շատ ռեզերվ, քան իր դեպոզիտների 10 տոկոսն է: Այսպիսով՝ բանկերը ստեղծեցին փող 10:1 հարաբերությամբ: Փողի ստեղծման այս երևույթը տնտեսագիտության մեջ հայտնի է փողի մուլտիպլիկատոր (բազմապատկիչ) անվանմամբ: Մեր օրինակում 20 տոկոս նորմայի դեպքում կստեղծվեր երկու անգամ ավելի քիչ փող, քան 10 տոկոսի դեպքում:
Մեր քննարկած բոլոր պրոցեսներում ենթադրվեց, որ կանխիկ դրամի ոչ մի միավոր բանկային համակարգից դուրս չի հոսում, սակայն բանկային համակարգում հաջորդական պտույտներից հետո կարող է հասնել իր ընդարձակման վերջնակետին: Եթե ինչ-որ բանկ դուրս է գրում չեկեր արժեթղթեր ձեռք բերելու համար, ապա այդ չեկերը հայտվում են ուրիշ բանկերում, և նա կորցնում է կանխիկ դրամ: Բայց եթե բոլոր բանկերը միաժամանակ և իրարից չտարբերվող գումարներով դուրս գրեն չեկեր, ապա կառաջանա դրություն, որի ժամանակ յուրաքանչյուր բանկում ավանդագրված չեկերը կփոխհատուցեն վճարվածները, հետևաբար բոլոր բանկերը կարող են ընդլայնել իրենց վարկերը և ինվեստիցիաները այն չափով, որ չափով դա հնարավոր է, այսինքն՝ քանի դեռ դեպոզիտների և կանխիկ դրամի հարաբերակցությունը չի կազմել 10:1 (10 տոկոս ռեզերվային նորմայի պայմաններում):
3. Բանկային շահույթը, նրա աղբյուրները:
Շահույթի նորման և նրա վրա ազդող գործոնները

Բանկային գործը դա բիզնես է: Կոմերցիոն բանկերը, հանդիսանալով հարաբերականորեն պարզ գործարար ձեռնակություններ, ձգտում են առավելագույն շահույթի: Պարզենք, թե ինչպես է ձևավորվում բանկի շահույթը: Ինչպես արդեն նշել ենք, բանկային գործառնությունները բաժանվում են ակտիվ և պասիվ գործառնությունների: Բանկերի պասիվ գործառնությունների համար վճարում են որոշակի տոկոսների, իսկ ակտիվ գործառնությունների դիմաց գանձում են տոկոսներ: Ակնհայտ է, որ գանձվող տոկոսների գումարը պետք է գերազանցի վճարումները: Բանկային շահույթը գանձվող և վճարվող տոկոսների տարբերությունն է ներկայացնում: Եթե բանկային շահույթից հանենք այն մասը, որը բանկը հատկացնում է ծախսերի փոխհատուցման համար, ապա կստանանք բանկի զուտ շահույթը կամ եկամուտը: Քանի որ բանկային շահույթը գոյանում է բանկի ստացած և վճարած տոկոսների տարբերությունից, իսկ տոկոսը հավելյալ արդյունքի մի մասն է, հետևաբար բանկային շահույթի նյութական հիմքը ևս հավելյալ արդյունքն է: Բացի սրանից, շահույթի մեկ այլ աղբյուր է հանդիսանում բանկի սեփական կապիտալի բերած եկամուտը, ինչպես նաև արժեթղթերի հետ գործարքների կատարումից ստացված եկամուտները:
Բանկի ստացած շահույթի բացարձակ մեծությունը դեռևս պարզորոշ պատկերացում չի տալիս բանկի գործունեության արդյունավետության մասին: Այդ պատճառով էլ շահույթի բացարձակ մեծությանը զուգահեռ հաշվարկում են նաև բանկի գործունեությունը բնութագրող հարաբերական ցուցանիշը՝ բանկային շահույթի նորման կամ բանկի շահութաբերությունը: Վերջինս որոշելու համար պետք է բանկի զուտ շահույթը հարաբերել նրա սեփական կապիտալի մեծությանը՝ արտահայտված տոկոսներով:
ԲՇ = ԶՇ/ ԲԿ x 100%,
որտեղ՝
ԲՇ — բանկային շահույթի նորման է,
ԶՇ — բանկի զուտ շահույթն է,
ԲԿ — բանկի սեփական կապիտալը:

Բանկային շահույթի նորման ցույց է տալիս բանկի դրամական կապիտալի օգտագործման արդյունավետությունը: Ինչքան մեծ լինեն բանկի ակտիվ գործառնությունները, հետևաբար բանկային շահույթը, այնքան մեծ կլինի շահույթի նորմայի մեծությունը: Միջճյուղային մրցակցության հետևանքով բանկային շահույթի նորման միջին հաշվով սահմանվում է այն նույն մակարդակով, որքան որ տնտեսության արդյունաբերական և առևտրային ճյուղերում է, հակառակ դեպքում կապիտալը բանկերից կհոսի դեպի այս ճյուղեր:
Տրամադրելով վարկ՝ բանկերը բավարարում են արտադրողների պահանջները՝ դրա դիմաց ստանալով եկամուտ: Բանկերը կարող են նաև թողարկել տարբեր արժեթղթեր, ձեռք բերել առանձին ընկերությունների բաժնետոմսեր և հետագայում դրանք վաճառելով արժույթային շուկայում՝ ստանալ շահույթ: Բանկերում են գտնվում նաև խոշոր արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը, որն էլ ուժեղացնում է բանկերի ազդեթությունը արտադրական ձեռնարկություն-ների վրա:
Բանկերն իրականացնում են նաև դրամական հաշվարկներ /չեկերի օգնությամբ/ և այս ծառայության կատարման դիմաց բանկը ևս որոշակի վճար է գանձում:
Այժմ պարզաբանենք, թե բանկերն ինչպես կարող են իրենց շահույթը հասցնել առավելագույնի.
1. Անհրաժեշտ է ներգրավել հնարավորին չափ մեծ գումարներ, որի համար պետք է ավանդատուների համար ապահովել նպաստավոր պայմաններ (օրինակ՝ չեկային ծառայությունները կատարել անվճար):
2. Անհրաժեշտ է փնտրել վարկերի տրամադրման առավել շահութաբեր և ապահով, երաշխավորված տարբերակներ, բացի այդ բանկում ներգրավված միջոցների մի մասը կարող ենք օգտագործել արժեթղթերի ձեռքբերման համար:
Երկրի կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականության միջոցով կարող է զգալի ազդեցություն ունենալ տվյալ երկրի բանկերի եկամուտների մեծության վրա: Կենտրոնական բանկը կարող է փոփոխել բանկերի նկատմամբ ռեզերվային պահանջները, կատարել գործառնություններ բաց շուկայում՝ ազդելով բանկերի ռեզերվների մեծության վրա, սահմանել զեղչման տոկոսի ցածր կամ բարձր մակարդակ: Այս միջոցարումների կիրառումը կհանգեցնի բանկի վարկավորման հնարավորությունների մեծացման կամ փոքրացման, որն էլ իհարկե համապատասխանաբար կմեծացնի կամ կփոքրացնի բանկի եկամուտները: Սակայն վարկային հնարավորությունների սահմանափակումը, մյուս կողմից կհանգեցնի նրան, որ կբարձրանան վարկերի տոկոսադրույքները (աճի վարկի նկատմամբ պահանջարկը) և բանկերը վարկառուների ընտրության ժամանակ կլինեն առավել զգույշ, այսինքն կփոքրանա վարկի ետ չվերադարձնելու հավանականությունը:

4. ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀՀ-ի կենտրոնական բանկին է պատկանում շրջանառության մեջ կանխիկ դրամի բաց թողնելու և շրջանառությունից հանելու բացառիկ իրավունքը՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Կենտրոնական բանկն իրականացնում է անկանխիկ էմիսիայի կարգավորումը դրամավարկային լծակների միջոցով: Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն իրականացվում է շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի և ծավալի կարգավորման միջոցով:
2006թ. հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը ստանձեց Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորման ու վերահսկողության գործառույթը: Միասնական վերահսկողական մարմնի ստեղծման հիմնական նպատակը ֆինանսական շուկայում ընդհանուր ռիսկերի վերահսկումն էր: Ֆինանսական համակարգի զարգացումներին ընդհանրապես բնորոշ են բանկային, ապահովագրական և արժեթղթերով գործունեությունների մերձեցման միտումները, ինչը վերահսկողությունից պահանջում է համալիր ուսմնասիրել ֆինանսական շուկայի տարբեր հատվածների դրսևորումները, գնահատել դրանց բնորոշ ռիսկերը և հնարավոր ազդեցությունները ընդհանուր ֆինանսական համակրգի վրա:ՀՀ ֆինանսական շուկայի կարևորագույն մասնակիցները առևտրային բանկերն են,որոնց ակտիվների մեծությունը 2006թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է ֆինանսական համակարգի համընդհանուր ակտիվերի մեծության մոտ 95%-ը: 2006թ. ընթացքում ՀՀ բանկային համակարգում շարունակվել են նախկինում ձևավորված զարգացման միտումները: Տարվա ընթացքում բանկային համակարգն ապահովել է ընդհանուր ակտիվների, պարտավորությունների և կապիտալի մեծությունների աճ:
ՀՀ բանկային համակարգը 2006 թվականին
Տարվա ընթացքում բանկային համակարգում տեղի է ունեցել ակտիվների և պարտավորությունների արժութային կառուցվածքի էական փոփոխություններ: 2006թ. առաջին տասնմեկ ամիսներին դրամային ակտիվներն ու պարտավորությունները աճել են համապատասխանաբար 34%-ով և 41%-ով, իսկ արտարժութային ակտիվներն ու պարտավորությունները` համապատասխանաբար 3%-ով և 4%-ով:Արդյունքում` ակտիվների տեսակարար կշիռը ավելացել է 7%-ով և կազմել ընդհանուրի 54%-ը, իսկ դրամային պարտավորությունների տեսակարար կշիռը ավելացել է 8 տոկսային կետով և կազմել ընդհանուր պարտավորությունների 41%-ը:
2006թ.նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր` 297 մասնաճյուղերով:Տարվա ընթացքում մեկ բանկի կանոնադրական հիմնադրամում խոշոր փայամասնակցություն է ձեռք բերել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկը և մեկ այլ բանկում ուկրաինական ՈՒկրպրոմբանկը:
2006 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ավելացնել են 16.1%-ով կամ 55.8 մլրդ դրամով և նոյեմբերի վերջին կազմել 401.8 մլրդ դրամ:Դրան նպաստել է ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների, բանկերի (ներառյալ ՀՀ ԿԲ),այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների, ինչպես նաև այլ պարտավորությունների (մասնավորապես` բանկի կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր, տարանցիկ հաշիվներ, ակրեդիտիվների գծով հաշվարկային պարտավորություններ և այլ հաշիվներ) աճը:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համախառն ավանդները աճել են 14.1%-ով (36.9մլրդ դրամով):Դրամային ավանդներն ավելացել են 32.9 մլրդ դրամով, արտարժութային ավանդները`4.1 մլրդ դրամով:
2006թ.տասնմեկ ամիսների ընթացքում բանկային համակարգը ընդհանուր կապիտալի աճի տեմպը գերազանցել է պարտավորությունների և ակտիվների աճի տեմպերը` նպաստելով ՙկապիտալ/ակտիվներ՚ հարաբերակցության 1.2 տոկոսային կետով ավելացմանը: Ընդհանուր կապիտալն ավելացել է 24% -ով կամ 23 մլրդ և 30.11.06 դրությամբ կազմել 117.8մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում կանոնադրական հիմնադրամ են համալրել 9 բանկեր: Բանկային համակարգի կանոնադրական հիմնադրամը ավելացել է 19.4 մլրդ դրամով, որից 17.4 մլրդ դրամը բաժին է ընկնում երկու բանկի:Հատկանշական է, որ երկու բանկերից մեկ բանկի կանոնադրական հիամնադրամը համալրվել է նոր փայամասնակցի կողմից միջոցների ներդրման , իսկ մյուսինը` նախորդ ժամանակաշրջանի շահույթից տարվա ընթացքում բաշխված 4.3 մլրդ դրամի չափով շահաբաժինները ամբողջովին կանոնադրական հիմնադրամ ուղղելու արդյունքում:Բացի վերոնշյալ բանկից, շահաբաժիններ են բաշխվել նաև 6 բանկերի`ընդհանուր 2.6 մլրդ դրամի չափով:
Տարվա տասնմեկ ամիսների ընթացքում համակարգն ապահովել է 15.0 մլրդ դրամի շահույթ`նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի շահույթի մեծությունը գերազանցել է 29.6%-ով:Նախորդ տարվա համեմատ բանկային համակարգի շահույթի բարձր շահույթի բարձր մակարդակը հիմնականում պայմանավորվել է տնտեսությանը տրամադրված վարկերի արագատեմպ աճի պայմաններում զուտ տոկոսային եկամուտների աճով:
2006թ.տասնմեկ ամիսների ընթացքում բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 17.9%-ով կամ 78.8 մլրդ դրամով, որի 54.1% -ը բանկային համակարգը նախընտրել է ներդնել տնտեսությանը տրամադրվող վարկերում:30.11.06 դրությամբ բանկային համակարգի ակտիվների մեծությունը կազմել է 519.5 մլրդ դրամ:Տնտեսությանը տրամադրված վարկերի աճի տեմպը գերազանցել է ընդհանուր ակտիվների աճի տեմպը` կազմելով 23.2%:Ֆիզիկական անձանց վարկավորումն ավելացել է 38.4% -ով կամ 28.3 մլրդ դրամով,իրավաբանական անձանց վարկավորումը`13.5%-ով կամ 14 մլրդ դրամով:
Եզրակացություն

Բանկը ֆինանասական ինստիտուտ է, որն առաջարկում է ծառայությունների լայնածավալ ոլորտ, ընդունում է դրամական ներդրումներ և տալիս է վարկեր: Այսպիսով, բանկերն հանդիսանում են հասարակության կարևոր ոլորտ, որոնց հետ են կապված բնակչության խնայողությունները, փոխառությունները, փողի առաջարկը, պահանջարկը և մի շարք ուրիշ կարևոր գործոններ: Բանկերը, վարկեր տրամադրելով, ազդում են երկրում փողի առաջարկի ձևավորման վրա, այսպիսով բանկային ինստիտուտը անմիջական ազդեցություն է ունենում փողի առաջարկի ձևավորման գործում: Փողի առաջարկի ձևավորման պրոցեսի մասնակիցներն են՝ ԿԲ-ը, բանկերը, ներդրողները և փոխառուները: Սակայն, պետք է նշել, որ թվարկված 4 գործող մասնակիցներից ԿԲ-ն ավելի կարևոր դեր է խաղում և իր իրականացրած դրամավարկային քաղաքականությունով փորձում է ազդել փողի շուկայում առաջարկի և պահանջարկի վրա: Այսպիսով, մենք, առնչվելով բանկային համակարգի հետ, ինչ-որ չափով նույնպես դառնում ենք փողի առաջարկի պրոցեսի մասնակիցները և մեր լուման ներդնում այդ գործում:
Իմ եզրակացությունն այս բոլորի վերաբերյալ հետևյալն է. փողի շուկան, բանկային գործը հանդիսանում են մեզ շրջապատող միջավայրը և դառնում տնտեսության բաղկացուցիչ մասը ու այդ չափով փոփոխում, զարգացնում տնտեսության մի շարք ոլորտներ, աստիճանական էվոլյուցիա ապրելով՝ ձգտում հասնել առավելագույն արդյունավետության և տնտեսության կայունացման:

 

 

 

 

 

 

Պ Լ Ա Ն

Ներածություն
2. Բանկերի էությունը և ֆունկցիաները:
3. Բանկերի տեսակները և դրանց գործունեությունը:
2.1.Կենտրոնական բանկի տեղն ու դերը բանկային համակարգում:
2.2. Կենտրոնական բանկի ֆունկցիաները:
2.3. Բանկերի գործառնությունները:
4. Բանկային շահույթը, նրա աղբյուրները: Շահույթի նորման և նրա վրա ազդող գործոնները:
5. ՀՀ Բանկային համակարգը:
Եզրակացություն:
Օգտագործված գրականություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Օգտագործված գրականություն`

1. ՙՏնտեսագիտության տեսություն՚ (ուսումնական ձեռնարկ), Կիրակոսյան, Երևան 1995թ.:
2. ՙՏնտեսագիտության տեսություն՚ (ուսումնական ձեռնարկ) ,Երևան 2000թ.:
3.ՙՏնտեսագիտություն՚, Ջ.Գոռթնի և Ռ.Ստրոուպ, Երևան 1999թ.:
4. ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր:
5.Լ.Հ. Բադանյան , ,Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկե, Երևան 2007:

 

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>